Չինաստանին մեղադրել են լայնածավալ գողության մեջ


21:30 , 2 մարտ, 2019

Ըստ CNBC-ի հետազոտության՝ ամեն հինգերորդ ամերիկյան ընկերությունը վերջին տասը տարիների ընթացքում Չինաստանին մեղադրել է մտավոր սեփականության գողության մեջ:

Նման դեպքերի մասին հայտարարել են պարբերականի կողմից հարցված 23 ընկերություններից 7-ը: CNBC-ի ֆինանսական տնօրենների գլոբալ խորհրդում ընդգրկված ընկերությունների ընդհանուր կապիտալացումը՝ բոլոր բաժնետոմսերի շուկայական արժեքը, 5 տրիլիոն դոլար է:

Պարբերականը նշում է, որ չինական ընկերությունների կողմից մտավոր սեփականության գողության մեղադրանքները Վաշինգտոնի և Պեկինի միջև առևտրային պատերազմի ծավալման հիմնական պատճառներից մեկն էր:

Վերջերս այս մասին է հիշատակել նաև հաշտության համար վարվող բանակցություններում ակտիվ մասնակցություն ունեցող ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը: Վաշինգտոնում ունեցած իր ելույթում նա ասել է, որ ամերիկյան հարկերի չեղարկմանը հասնելու համար Չինաստանը պետք է ոչ միայն մեծացնի ԱՄՆ-ից ապրանքների ներմուծման ծավալները, այլև երաշխավորի ամերիկյան ընկերությունների մտավոր իրավունքների հետագա պահպանումը: