Facebook-ը և Instagram-ը Չինաստանում 4 ընկերության դեմ դատական հայց են ներկայացրել՝ կեղծ հավանումների և էջերի վաճառքով զբաղվելու համար


23:00 , 2 մարտ, 2019

Facebook և Instagram սոցիալական ցանցերը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գործունեություն ծավալող 4 ընկերության և 3 անձի դեմ դատական հայցով դիմել են ԱՄՆ-ի դաշնային դատարան` կեղծ էջերի, հավանումների ու հետևորդների ապօրինի վաճառքով զբաղվելու մեղադրանքով: Այս մասին ասվում է Facebook-ի տարածած մամուլի հաղորդագրությունում:

«Նրանք դա արել են, ինչպես Facebook-ում և Instagram-ում, այնպես էլ առցանց ծառայություններ մատուցող այլ կայքերում, այդ թվում` Amazon-ում, Apple-ում, Google-ում, LinkedIn-ում և Twitter-ում: Մենք պաշտպանում ենք մեր իրավունքները նաև համաձայն ԱՄՆ-ի մտավոր սեփականության մասին օրենսդրության` մեր ապրանքանիշն ու արադրանքը ապօրինի օգտագործելու առումով:

Դատական հայց ներկայացնելով հուսով ենք, որ կեղծարարության այս տեսակը չի թույլատրվի, և, որ մենք վճռական կգործենք, որպեսզի պաշտպանենք մեր հարթակի ներառականությունը»,- ասվում է հաղորդագրությունում: