Ինչո՞ւ է անհրաժեշտ օտարերկրյա ֆինանսավորում ունեցող կառույցներին վերահսկելը


16:18 , 2 մարտ, 2019

Ինձ հաճախ են գրում, թե ինչու եմ ֆիքսված Սորոսի և վերջինիս հիմնադրամի վրա։ Նախ՝ ասեմ, որ հարգում եմ այդ մարդու խելքը, բայց նրա բիզնես նպատակները հակասում են ՀՀ շահերին, հետևաբար վերջինիս հիմնադրամի գործունեությունը պետք է խիստ վերահսկվի ՀՀ համապատասխան մարմինների կողմից: Ի դեպ, միայն Սորոսը չէ, այլ օտարերկրյա ֆինանսավորում ստացող բոլոր ֆոնդերը և կառույցները, ինչպես արվում է նորմալ երկրներում, որոնց սիրում են օրինակ բերել իրենց Հռոմի պապից կաթոլիկ համարող առաջադիմական հայացքներով որոշ անձինք:

Հաշվի առնելով այն, որ դեմ եմ ժողովրդավարական երկրում որևէ կառույցի գործունեության արգելմանը, փակմանը, հետևաբար կարծում եմ, որ այլ երկրներից ֆինանսավորում ստացող բոլոր կառույցներն առաջին հերթին պետք է վերահսկվեն, և պետության համար շատ պարզ լինի, թե ով ինչ և ինչի համար է անում: Այստեղ կարող է հակափաստարկ բերվել, թե երկրի ներսում էլ կարող են լինել ուժեր և մարդիկ, ում գործունեությունը վնասակար է։ Իհարկե, կարող են, բայց եթե ՀՀ քաղաքացի, ռեզիդենտ որևէ մեկի կողմից երկրի, հասարակության անվտանգությանը վտանգ սպառնացող որևէ գործունեություն նկատվի, ապա պետությունն ունի բավարար լծակներ դրանք սահմանափակելու, պատժելու համար, բայց օտարերկրյա հիմնադրամների, կառույցների և անձանց նկատմամբ մենք որևէ լծակ չունենք...