88 տարեկանում մահացել է աշխարհահռչակ գիտնական Ժորես Ալֆյորովը


13:50 , 2 մարտ, 2019

Yerkir.am-ը գրում է.

88 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ գիտնական, ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆյորովը. հայտնում է ТАСС-ը:

1960-ականների վերջին ֆիզիկոս Ժորես Ալֆյորովը ստեղծել է աշխարհում առաջին կիսահաղորդիչ լազերը իր կողմից ստեղծած հետերոստրուկտուրաների վրա։

Նա 500 գիտական աշխատությունների և 50 հայտնագործությունների հեղինակ է: