«Ժամանակ». Արդեն 2 ամիս է՝ հրաժարականի դիմում է ներկայացրել Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը


11:00 , 2 մարտ, 2019

«Հայ առաքելական եկե­ղեցուն մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ արդեն երկու ամիս է՝ հրաժարականի դիմում է ներկայացրել Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Վերջինս իր հրաժարականը բացատ­րում է երկու հանգամանքով՝ ֆինանսական, ուշացնում են նրա ամսական վճարումները, և առողջական: Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսը չի ընդունել հրաժարականը, և Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը շարունակում է իր ծառայությունը եկեղե­ցուն և թեմին»,-գրում է թերթը: