Ամեն ինչ քաղաքականացնելն իրոք զզվելի գործ է. լուսանկարվելու համար սխալ օր էիք ընտրել


09:33 , 2 մարտ, 2019

Դա ցույց չէր, դա ատամները բացած դրոշ ծածանելու օր չէր, դա շատ ու քիչ հաշվելու օր չէր, դա վստահության կամ չվստահության ապացույց չէր: Մեկը հաշվում ա, թե քանի հոգի էր գնացել, մյուսը հաշվում ա, թե քանի հոգի չէր գնացել: Տհաճ էին ձեր բերանները բաց նկարներն ու «պծիչկա» դնելու համար գնացած դեմքերը տեսնելը:

Մարտի 1-ը զոհերի հիշատակի օր էր, մարդիկ հարգում էին զոհվածների հիշատակը, մարդիկ խոնարհվում էին նրանց առջև, քանի որ նրանցից յուրաքանչյուրը կարող էր լինել հերթականը, եթե զենքերը կրկին կրակեին:

Ամեն ինչ քաղաքականացնելն իրոք զզվելի գործ է: Լուսանկարվելու համար սխալ օր էիք ընտրել:

Լույս իջնի զոհերի շիրիմներին: