Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայկական համայնքի հանդիպման ժամանակ պարզված պաստառը, որի վրա գրված էր՝ «Արցախը Հայաստան է», դժգոհության տեղիք է տվել Ադրբեջանում՝ ընդդեմ Իրանի:
Որպես պատասխան՝ Իրանի հյուսիսային շրջաններում՝ Ատրպատականում, կազմակերպվել են հայերի դեմ ակցիաներ, իսկ ֆուտբոլային խաղի ժամանակ մեծ թվով թրքախոսներ պարզել են պաստառ, որի վրա գրված է. «Ղարաբաղը մերն է և մերը կլինի»:
Իրանի հատուկ ծառայությունները բերվել են հատուկ պատրաստության վիճակի՝ հնարավոր ազգամիջյան բախումներ թույլ չտալու համար: