Vanity Fair-ը պարզել է Մեգան Մարքլի՝ որդուն «գենդերային չեզոք» դաստիարակություն տալու ծրագրերի մասին


20:20 , 1 մարտ, 2019

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը պատմել է իր ընկերներին, որ իր երեխայի դաստիարակության հարցում նա ցանկանում է առաջնորդվել «գենդերի վերաբերյալ ճկուն մոտեցմամբ»՝ տեղեկացնում է Vanity Fair-ը։

Հրատարակչության տվյալների համաձայն՝ Նյու Յորքում փետրվարի 27-ի կազմակերպված՝ երեխային նվիրված երեկոյի ժամանակ Մարքլը պատմել է, որ տղա երեխայի է սպասում։ Բացի դրանից՝ նա ընկերներին պատմել է արքայազն Հարիի հետ ապագա երեխային դաստիարակելու ծրագրերի մասին։

«Նա պատմել է, որ իրեն պատրաստվում են իրենց երեխային մեծացնել գենդերի վերաբերյալ ճկուն մոտեցմամբ, և իրենք չեն պարտադրի որևէ կարծրատիպ»,- ասել է աղբյուրը։

Քենսինգթոնյան ամրոցը հրաժարվել է մեկնաբանություններից։