Աղջիկ ջան, ի՞նչ հարցաքննվել, Ծառուկյանը մաքուր ա, բյուրեղ ա․ Գագիկ Ծառուկյանին բարկացրին լրագրողների հարցերը


18:40 , 1 մարտ, 2019

Armtimes.com-ը գրում է.

Մյասնիկյանի արձանի մոտ այսօր մարտիմեկյան զոհերի հիշատակը հարգելու էին գնացել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները։ Ի պատասխան լրագրողների հարցին, թե ի՞նչ խորհուրդ ունի մարտի մեկը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․

«Դա ասելու բա՞ն է, թե ինչ խորհուրդ ունի։ Դա ցավ է բոլորիս համար, որ ժողովուրդը, ասենք թե, իր ցանկության, իր հեղափոխության համար, դժգոհության համար, որ այսպիսի դժբախտություն կատարվեց։ Դա ցավ է մեր ամբողջ հայ ժողովրդի համար»։

Ծառուկյանն ասաց, որ եթե հարմար լինի, կմասնակցի այսօր կայանալիք երթին։

ԲՀԿ ղեկավարը բարկացավ լրագրողների այն հարցից, թե ինքը մարտի 1-ի գործի շրջանակում երբեւէ վկայի կարգավիճակում հարցաքննվե՞լ է․

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ