ՀՀ փոխվարչապետը բարձրաձայնել է Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների աշխատանքային իրավունքների խնդիրը


18:10 , 1 մարտ, 2019

Armtimes.com-ը գրում է.

Եվրասիական տնտեսական միության կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել 2019 թվականին: Այս մասին հայտնել է ԵՏՀ կոլեգիայի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Ժակսիլիկովը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո:

ԵՏՀ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում կենսաթոշակային ապահովության ոլորտում ստեղծված իրավիճակը և այն առավելությունները, որոնք կստանան աշխատողները համաձայնագրի ընդունումից հետո: Նշվում է, որ ներկայումս ԵԱՏՄ անդամ երկրներում գործում են կենսաթոշակային տարբեր համակարգեր՝ տարբեր մոդելներով, կենսաթոշակի իրավունքի պայմաններով և այլն:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ