Ժամանակն է հասկանալու, որ քաղաքականությունը մենակ «ոչ կոռուպցիա, մենք լավն ենք ու կիրթ ենք, լյա-լյա-ն» չէ


16:54 , 1 մարտ, 2019

Ձերբակալվել է և Բաքվին է հանձնվել թալիշական շարժման առաջնորդ Ֆ. Աբասզադեն: 
Շատերի համար սա գուցե երկրորդական անհասկանալի լուր է, բայց ես սա կգնահատեմ նոր կառավարության լրջագույն բացթողումներից մեկի արդյունքը: Սա տարիների ջանքերը, աշխատանքը ջուրը գցել է, որոնց սկզիբը դրվել է դեռևս 2004-05 թթ.-ին, այդ թվում՝ նվաստիս շատ համեստ ներդրմամբ: 

Չգիտեմ՝ ոնց բացատրեմ, որ ժամանակն է հասկանալու, որ քաղաքականությունը մենակ «ոչ կոռուպցիա, մենք լավն ենք ու կիրթ ենք, լյա-լյա-ն» չէ, լուրջ գործ է տարբեր ուղղություններով: 

Կներեք, վրդովված եմ: