Ադրբեջանցիներն իրենց բոլոր իրավունքները հանձնեցին այն պահից սկսած, երբ հաճույքով սկսեցին հոշոտել հայերին Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում


14:08 , 1 մարտ, 2019

Ես ուղղակի ապշում եմ, երբ ինչ-որ «հումանիստներ» առավոտից իրիկուն քարոզում են խաղաղասիրություն և համերաշխություն ադրբեջանցիների և թուրքերի հանդեպ, ընդ որում՝ այն մարդկանց, ովքեր փորձում են սթափ նայել իրավիճակին, սրանք, լրբի պես ճվճվալով, անվանում են ռազմա-հայրենասիրական շիզոֆրենիկ:

Մի զարմանալի զուգադիպությամբ այդ սուտի խաղաղասերների հիմնական մասը կա՛մ վարձատրվում է արտասահմանյան կասկածելի հիմնադրամներից, կա՛մ բնակվում է Հայաստանից դուրս։ Օրինակ՝ այսօր ինչ-որ «իմպրտնի տոտա»՝ հեռավոր ԱՄՆ-ից, լուրջ դեմքով արտահայտեց մի միտք, թե բա՝ բանակցություններին կարող են մասնակցել «ղարաբաղցի ադրբեջանցիները», քանզի իրենք էլ ունեն իրավունքներ: Մեկը ասի՝ տո այ տոտա, դու ո՞վ ես ընդհանրապես, որ այդպիսի ապուշ մտքեր արտահայտես։

Ադրբեջանցիներն իրենց բոլոր իրավունքները հանձնեցին այն պահից սկսած, երբ հաճույքով սկսեցին հոշոտել հայերին Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և այլուր։

Ժողովուրդ ջան, մի լսեք սրանց, մի տարվեք երազանքներով, զանազան թուրքական ցեղերի հետ հնարավոր չէ ինչ-որ նորմալ պայմանավորվածության գալ։ Իրենց Արցախը պետք չի, իրենց ձեր և ձեր երեխաների կյանքերն են պետք, քանզի սրանք մեր արյան վրա ձևավորվել են որպես ազգ, սրանց հետ հնարավոր է ինչ-որ տեղ խոսել միայն և միայն ուժի տեսանկյունից։

Որքան էլ դա ցավալի լինի, հիշեք` կարմիր կովը կաշին չի փոխում։