Մանվել Գրիգորյանի գործով մինչև մարտի 11-ը կողմերին ժամանակ է տրվել


11:40 , 1 մարտ, 2019

Panorama.am-ը գրում է.

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, սակայն մեղադրական եզրակացությունը դեռ դատարան չի ուղարկվել։

«Որպեսզի դատավարական կողմերը ծանոթանան քրեական գործի նյութերին, սահմանվել  է երկշաբաթյա ժամկետ՝ մինչև մարտի 11-ը»,-Panorama.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարիաննա Օհանջյանը։

Եթե բողոքներ, միջնորդություններ լինեն, դրանք կքննարկվեն, որից հետո միայն կուղարկվի դատարան։
Գործը կազմված է 32 հատոր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ