Ռուսաստանի կալանավայրից անհայտ ուղղությամբ տարել են թալիշական շարժման առաջնորդներից Ֆախրադին Աբոսզոդային


12:05 , 1 մարտ, 2019

Եթե Բաքուն արդեն Ռուսաստանի բանտից է մարդ կարողանում գողանալ, ապա դա արդեն լուրջ խնդիր է։ Խնդիր է նաև ոչ մեզ համար, այլ Ադրբեջանի հետ ցանկացած հարցով կապված պետության համար։

Ուրեմն՝ Ռուսաստանի կալանավայրից անհայտ ուղղությամբ տարել են թալիշական շարժման առաջնորդներից Ֆախրադին Աբոսզոդային: Լուրջ կասկածներ կան, որ նա արդեն Բաքվում է։

Մի որոշ ժամանակ առաջ էլ Թբիլիսիից Ադրբեջանի հատուկ ծառայությունները լրագրողին հենց փողոցից գողացան ու առանց փաստաթղթերի տարան Բաքու։ Ադրբեջանը կոնկրետ զբաղված է միջազգային բեսպրիդելով։