«Հրապարակ». «Մեզ մոտ սորոսականներ չկան, եթե եղել են, հեղափոխել ենք». «Իմ քայլում» հերքում են, թիմում խմորումներ չկան


09:50 , 1 մարտ, 2019

«Լենա Նազարյանի և լրագրողների հարաբերությունները բարդ են դասավորվում, նա շատ դժվար է պատասխանում լրագրողների հարցերին, և, այնուհանդերձ, իր աշխատասենյակի դուռը լրագրողի վրա փակել պատրաստվող ԱԺ խոսնակին հասցրինք հարցնել՝ թիմում կարծես խնդիրներ կան, պայմանականորեն  ասած` «սորոսականների» և «Իմ քայլի» հիմնադիր-անդամների միջև, ինչո՞վ բացատրել այդ հանգամանքը։

«Չկան նման խնդիրներ»: Նույնը Լևոն Տեր-Պետրոսյանի, Լևոն Զուրաբյանի հայտարարությունները, անցումային արդարադատությանն ու ընտրական գործընթացներին առնչվող խնդիրները ծրագրում չներառելու մասով և այլն։ «Վարչապետն արդեն արձագանքել է այդ ամենին, ինչ-որ ենթադրություններ եք անում, բայց էդպիսի բաներ չկան մեզ մոտ»,- կիսափակ դռան միջից պատասխանեց Նազարյանը և դուռը ծածկեց:

Նույն հարցն ուղղեցինք «Իմ քայլից» Հրաչ Հակոբյանին` խմորումներ կա՞ն թիմում։ «Դա ընդամենը տպավորություն է»: Այսինքն՝ ձեր ֆրակցիայում ամեն ինչ հոյակա՞պ է։ «Տարակարծություններ, ինչ խոսք, առկա են, սակայն այդ տարակարծությունները թող նման տպավորություն չստեղծեն, թե խմորումներ են։ Հա, ի դեպ, մեր մոտ սորոսականներ չկան»: Բա ի՞նչ եղան։ «Չկան, եթե եղել էլ են, հեղափոխել ենք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: