Աստղերը աստղերի տեսահոլովակներում (ֆոտո, վիդեո)


20:51 , 12 հունիս, 2013

Հայկական շոու բիզնեսում ինչ ասես, որ չի կատարվում, հիմա էլ երգիչները որոշել են «օգնել» միմյանց` նկարահանվելով մեկը մյուսի տեսահոլովակում:

Ով ում է աջակցում այս երկկողմանի համագործակցության մեջ, ում շնորհիվ են տեսահոլովակները դառնում վարկանիշային: Ի՞նչ է սա` PR քա՞յլ, թե՞ ընկերական օգնություն: ArmStar.am-ը փորձեց հավաքել բոլոր այն հայ աստղերին, որոնց տեսահոլովակներում նկարահանվել են հայ արտիստներ, դերասաններ և երգիչ-երգչուհիներ:

Սկսենք երևի թե առավել աղմուկ բարձրացրած տեսահոլովակներից: Երբ Գևորգ Մարտիրոսյանը և Արմոն ներկայացրեցին «Շնորհավոր» տեսահոլովակը, բոլորին գրավեց ոչ թե երգը կամ երգիչների կատարումը, այլ երգչուհի Սոնա Շահգելդյանի ցնցող պարը: Շատերին դուր էր եկել երգչուհու հատուկ անկեղծությամբ պարը, ոմանք էլ խոսում էին, թե տեսահոլովակը առավել հաջողված կլիներ առանց Սոնայի պարի: Չնայած բոլոր խոսակցություններին` երգչուհին օգնեց տղաներին տեսահոլովակն ավելի ռեյտինգային դարձնելու համար: Այս ամենին երգչուհին ունի իր մեկնաբանությունը. «Ես անում եմ այն, ինչ ուզում եմ, որքան ուզում են՝ թող խոսեն»: Ասենք, որ խոսում էլ են, youtube-ում տեսահոլովակին վերաբերող բոլոր մեկնաբանությունները վերաբերում էին երգչուհու պարին, ոչ ոք չէր քննարկում երգը կամ կատարումը:

«Աստղերը աստղերի տեսահոլովակներում» նկարահանման առաջին նախադեպերից էր «Թիվ 5» խմբի տեսահոլովակը: Տղաները դեռ նոր էին սկսում առաջ գնալ շոու բիզնեսում, ֆուրոր անելու համար նրանց պետք էր ճանաչում: Բոլորդ գուցե կհիշեք «Սիրուն աղջիկ» տեսահոլովակը, որտեղ սիրուն աղջկա դերում երգչուհի Սիրուշոն էր: Տեսահոլովակի պրեմիերայից հետո շատերը չէին հավատում, որ տեսահոլովակի վերջում տղաներին ժպտում է Սիրուշոն: ArmStar.am-ի հետ զրույցում խմբի նախկին անդամ Ալբերտը ասաց. «Այդ ժամանակ տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն էր, նա առաջարկեց Սիրուշոյին: Մենք խոսեցինք նրա հետ, Սիրուշոն էլ սիրով համաձայնվեց»:

Այս շարքում իր ուրույն տեղն ունի դերասան, երգիչ Արսեն Գրիգորյանը` Արսեններից «ամենախուճուճը», ով իր տեսահոլովակների հարցում շատ բծախնդիր է: Եթե տեսահոլովակի ընթացքում չգրվի Արսենի անունը, դժվար թե ինչ-որ մեկը հասկանա` ով է երգում: Երգչի բոլոր տեսահոլովակներում նկարահանվում է հայկական շոու բիզնեսի գրեթե ողջ «աստղաբույլը»:

ArmStar.am-ը մտաբերեց նաև Կամո Սեյրանյանի այն տեսահոլովակը, որում որպես հերոսներ հանդես էին գալիս Ռազմիկ Ամյանն ու Անի Քրիստին:

Տեսահոլովակում աստղային զույգը պատրաստվում էր ամուսնանալ` Ռազմիկը գնացել էր խնդրելու Անիի ձեռքը: Հարսի և փեսայի բարեկամներից էլ հարսանեկան խնջույքին մասնակցում էին շատ ու շատ սիրված հեռուստադեմքեր` Մկրտիչ Արզումանյանը, Նադեժդա Սարգսյանը, Վարդան Բադալյանը, Շպռօտը, Արմեն Մարկոսյանը, Արսեն Գրիգորյանը, Անահիտ Սիմոնյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Կարեն Գիլոյանը և այլք:

Շարունակությունը՝ այստեղ