Վան դեր Վարտ. ՄՅՈւ-ն և Տոտենհեմն ավելի համապատասխան են Բեյլին, քան Ռեալը


08:30 , 1 մարտ, 2019

Armsport.am-ը գրում է.

Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը խոսել է հարձակվող Գարեթ Բեյլի` Մադրիդի «Ռեալում» առկա խնդիրների մասին:

«Բեյլը շատ լավ ֆուտբոլիստ է: Իհարկե, Գարեթը Կրիշտիանու Ռոնալդու և Լիոնել Մեսսի չէ, սակայն նա հասարակ ֆուտբոլիստ էլ չէ: Գարեթը միշտ լավ է խաղում: Պարզապես «Ռեալում» ճնշումը շատ է:

Կարծում եմ` դա խնդիր է նրա համար: 

Հնարավոր է` նա պետք է փոխի ակումբային գրանցումը` հաջողության հասնելու համար: Ինձ թվում է, որ նա ցանկանում է մնալ «արքայական ակումբում» և ավելի շատ խաղալ: Ըստ իս` «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմն» իրեն ավելի համապատասխան են, քան «Ռեալը»,- վան դեր Վարտի խոսքն է մեջբերում Cadena Ser-ը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ: