Ի՞նչ նախանշաններ կարող է ունենալ վահանաձև գեղձի ֆունկցիաների խախտումը


08:10 , 1 մարտ, 2019

Վահանաձև գեղձը շատ կարևոր դերակատարում ունի, և եթե այն սխալ աշխատի, ապա կարող է մի շարք խնդիրներ առաջացնել։ Եթե դուք անընդհատ հոգնածություն եք զգում կամ առանց պատճառի ավելորդ քաշ եք հավաքում, ապա հնարավոր է, որ վահանաձև գեղձի հետ խնդիր ունեք։ 

Վահանաձև գեղձը թիթեռնիկի տեսքով փոքրիկ գեղձ է, որը գտնվում է պարանոցի հատվածում։ Այն օրգանիզմում ղեկավարում է մի շարք կարևոր գործընթացներ։ Այն ապահովում է ճիշտ նյութափոխանակություն, ջերմաստիճան, էներգիայի մակարդակը և զարգացումը։

Վահանաձև գեղձի ֆունկցիաները

Վահանաձև գեղձը սննդից վերցնում է յոդը և այն վերածում է T3 և T4 հորմոնների, այդ պատճառով այն շրջաններում, որտեղ յոդի պակաս կա, մարդիկ հաճախ վահանաձև գեղձի խնդիրներ են ունենում։

Հիպոթերոզ. նախանշաններ

Հիպոթերոզի ժամանակ վահանաձև գեղձի ակտիվությունը նվազում է, և այն բավականաչափ հորմոններ չի արտադրում։ Մարդը կարող է ծնվել վահանաձև գեղձի խնդիրներով կամ խանգարումը կարող է առաջանալ աուտիմունային հիվանդությունների պատճառով։ Վահանաձև գեղձի կողմից հորմոնների արտադրության նվազումը կարող է սահմանափակել օրգանիզմի ֆունկցիաները։

Հիպոթերոզի հիմնական նախանշանները.