Չինաստանում միլիարդատերերի թիվը նվազել է


20:20 , 28 փետրվար, 2019

2018-ին աշխարհում միլիարդատերերի քանակը նվազել է՝ հասնելով 430 մարդու, որոնցից 213-ը չինական ծագում ունի։ Այս մասին են վկայում չինական Hurun հետազոտայան ընկերության տվյալները։

Մասնագետների կարծիքով՝ չինացի միլիարդատերերի թիվը պակասել է Չինաստանի ֆոնդային բորսաներում գնանշման անկման, ինչպես նաև յուանի արժույթի նվազման պատճառով։

Նշվում է, որ Չինաստանին է «բաժին ընկնում» համաշխարհային միլիարդատերերի 27 տոկոսը, իսկ չինական ֆոնդային շուկայում դրա բարելավման դեպքում այդ թիվը կարող է աճել։