19:54 , 12 հունիս, 2013
Հայրենակիցներ,
Մեր կողքի մանր գործարարները սնանկացման եզրին են: Դրան հաջորդելու է անխուսափելի արտագաղթը: Խնդրում եմ՝ օգնենք բակային խանութներին, որ կարողանան դիմակայել այս հարկային եւ վարկային տեռորին: Օգնենք մեր մերձավորներին, որ ստիպված չարտագաղթեն: Մերժենք բոլոր տեսակի ՍՈՒՊԵՐ մարկետ կոչվածները: Դրանց հարստացնելով՝ կործանում ենք մեր մանր բիզնեսը: Սատարենք բակային խանութներին: Ի վերջո նրանք են մեր հարեւաններն ու մեր երկրի իրական քաղաքացիները: