Որևէ մեկը չի կարող ինձ հետ այդ տոնով խոսել. Վալերիյ Օսիպյան


20:30 , 28 փետրվար, 2019

Analitik.am-ը գրում է.

Ես անկեղծ չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Այսօր՝ փետրվարի 28-ին, խորհրդարանում ԱԺ Իմ քայլը խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո հայտարարեց Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինքն է եղել արդյո՞ք այն բարձրաստիճան պաշտոնյան, ում Նարեկ Սարգսյանը զանգահարել է և հաթաթա տվել:

Օսիպյանը նշեց, որ որևէ մեկը չի կարող զանգահարել իրեն և այդ տոնով խոսել:

Ինչ վերաբերում է Նարեկ Սարգսյանին Հայաստան բերելուն, Ոստիկանապետը նշեց, որ ոստիկանությունն իրենից կախված ամեն ինչ անում է դրա համար:

Պարոն Օսիպյանը ժամկետներ չհայտնեց, թե երբ Սաշիկ Սարգսյանի որդին կտեղափոխվեի Հայաստան: