«ՌԴ ԱԳՆ-ն չի կազմակերպել նրանց այցը Բաքու». Մարիա Զախարովան մեկնաբանել է Պետդումայի պատգամավորների մասնակցությունը հակահայկական երթին (Video)


18:30 , 28 փետրվար, 2019

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան փետրվարի 28-ին կայացած ճեպազրուցի ժամանակ մեկնաբանել է Բաքվում անցկացված հակահայկական երթին ռուս պատգամավորների մասնակցության հարցը:


«Այնտեղ մասնակցել են ռուս պատգամավորներ: Կարծում եմ՝ արդարացի կլինի այդ հարցն ուղղել անմիջապես նրանց, թե ինչպես են իրենք ինքնուրույն կազմակերպել մասնակցությունը տվյալ միջոցառմանը: Մենք արդեն նշել ենք, որ Արտաքին գործերի նախարարությունը չի հանդիսացել միջոցառման համակազմակերպիչը», - ասել է Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին, թե ով է եղել պատգամավորների՝ Բաքու մեկնելու և միջոցառմանը մասնակցելու կազմակերպիչը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ