Վրաստանը փորձում է ՆԱՏՕ-ի զորավարժություններում ներգրավել Հայաստանին ու Ադրբեջանին. Կարասին


18:40 , 28 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը մեկնաբանել է Վրաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները  և ալյանսի զորավարժություններին Հարավային Կովկասի եկրներին ներգրավելը. հայտնում է Русарминфо-ն:

«Մեզ մտահոգում է Վրաստանի նատոյական օրակարգը և վրացի քաղաքական գործիչների հայտարարությունները դեպի  երկրի արագացված շարժման մասին: Դա նյարդային է դարձնում մեր հարաբերությունները և իրավիճակը Հարավային Կովկասում: Մենք այդ մասին ուղիղ ասել ենք: ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժութունները  նույնպես լավատեսություն չեն ավելացնում, քանի որ դա չի նպաստում տարածաշրջանում կայունությանը  և փոխադարձ վստայությանը, մանավանդ, որ Վրաստանը փորձում է նորգրավել դրանց իր հարևաններին` Հայաստանին ու Ադրբեջանին»,-ասել է Կարասինը ТАСС-ի հետ զրույցում: