ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել վերջին օրերին անհետ կորած երեխաների թեմայով


16:20 , 28 փետրվար, 2019

Երեխաների կորելու համար առաջին պատասխանատուն ծնողներն են: Ընդամենը պահանջվում է երեխայի նկատմամբ առավել ուշադիր լինել, տեղյակ լինել՝ որտեղ է, ում հետ է շփվում եւ ինչ հետաքրքրությունների շրջանակ ունի: Իսկ մեղադրել ոստիկանությանը, թե՝ այս ինչ է կատարվում, այս ինչքան երեխա է կորում, ուղղակի անհեթեթություն է, մանավանդ որ վերջին մի քանի օրում կորած 4 երեխաները կարճ ժամանակում հայտնաբերվել են եւ հենց ոստիկանների կողմից։