Բրազիլիայում «օֆլայն-բաժակ» են ստեղծել


17:34 , 12 հունիս, 2013

Բրազիլիայում «օֆլայն-բաժակ» են ստեղծելԲրազիլիայում այնպիսի մի բաժակ են հորինել, որը կարող է դրվել սեղանին միայն բջջային հեռախոսի վրա տեղադրվելով, այլապես այն կընկնի: The Daily Telegraph-ի փոխանցմամբ` բաժակի հատակը թեք է պատրաստվել, և նա չի կարող ինքնուրույն կանգնել սեղանին: Բաժակը ստեղծվել է Սան-Պաուլոյի գովազդային գործակալություններից մեկի աշխատակիցների կողմից: Նորարարության նպատակն է՝ ակումբների կամ սրճարանների հաճախորդներն ավելի շատ ժամանակ ընձեռեն միմյանց հետ շփմանը, այլ ոչ թե տարվեն ստացված հաղորդագրություններով կամ այլ գործողություններ կատարեն սմարթֆոններով: