«Հրապարակ». «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենն առաջնորդվել է ՊՎԾ-ից ստացված գրությամբ, որտեղ հրահանգել են փոխել մրցութային պայմանները. մանրամասներ «Զորաշեն» ՍՊԸ-ի գործից


11:00 , 28 փետրվար, 2019

«Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել Պետական վերահսկողական ծառայության կալանավորված աշխատակիցների գործից, որի հիմքում բժշկական ոլորտի տենդերներն են, մասնավորապես՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի շահած։ Նախկինում կահույքի բիզնես անող կազմակերպությունը որոշել է առողջապահական մատակարարումներով զբաղվել, և հանուն դրա փոխվել են մրցութային պայմանները։

Մեզ բացատրեցին, որ առողջապահական մատակարարումների պայմանները փոխել կարող է միայն տվյալ բժշկական հաստատությունը՝ ԲԿ տնօրենը։ Դա նշանակում է, որ մեղադրյալների թվում պետք է լինի նաև «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենը։ Սակայն բանն այն է, որ տնօրեն Արման Հովակիմյանն առաջնորդվել է ՊՎԾ-ից ստացված գրությամբ, որտեղ նրան հրահանգել են փոխել մրցութային պայմանները։ Քիչ հավանական է, որ այս գրության մասին նա չի զեկուցել իր անմիջական ղեկավարին՝ առողջապահության նախարարին։ Բայց մեզ հավատացնում են, որ հենց այդպես էլ եղել է։ Գրությունն ուղարկողները կալանքի տակ են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: