Տրանսպորտը կթանկանա


16:57 , 12 հունիս, 2013

Չի բացառվում, որ գազի սակագնի բարձրացումը թանկացնի քաղաքային տրանսպորտի ուղեվարձը։

«Կախված սակագնից՝ գազի և վառելանյութի, չեմ բացառում։ Մինչև սակագինը չլինի, և հաշվարկ չկարողանանք մենք կատարել, ես չեմ կարող ասել 150 կդառնա, 110 կդառնա, 120 կդառնա»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։