Հարևանուհիս, ով 63 տարեկան է և լավ խնամված է, կիսվել է մի գաղտնիքով։ Նա նշել է, որ, շնորհիվ այս դիմակի, նա ոչ մի կնճիռ չունի և շատ երիտասարդ ու գեղեցիկ է երևում։ Ահա այդ դիմակի բաղադրատոմսը․
Բաղադրամասեր՝
1 ճաշի գդալ կաթնաշոռ,
1,5 ճաշի գդալ կաթ,
2,5 ճաշի գդալ թարմ կիտրոնի հյութ,
1,5 թեյի գդալ մեղր
Պատրաստման և օգտագործման եղանակը
Խառնեք բոլոր բաղադրիչները բլենդերի մեջ կամ այլ սարքի օգնությամբ։
Մեկ շատ կարևոր պայման․ կիտրոնի հյութը պետք է լինի թարմ, որպեսզի դուք ստանաք լիարժեք արդյունք։
Ստացված զանգվածը քսեք լվացած դեմքին և թողեք 15-20 րոպե, այնուհետև լվացեք դիմակը տաք ջրով։
Արդյունքները երկար չեն սպասեցնի։