Ուկրաինացի կատարողները հրաժարվում են մասնակցել «Եվրատեսիլին»


00:05 , 28 փետրվար, 2019

Panorama.am-ը գրում է.

Brunettes Shoot Blondes խումբը հայտարարել է, որ չի ներկայացնի Ուկրաինան «Եվրատեսիլ-2019» մրցույթում, եթե  նման առաջարկ լինի։

«Ուզում ենք նախապես հայտնել, եթե մեզ առաջարկեն մասնակցել «Եվրատեսիլ-2019»-ին, մենք կմերժենք։ Մեր խումբը չի հաղթել Ազգային ընտրությունը, այդ ուղևորությունը մերը չէ»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, գրել է խումբը Ֆեյսբուքում։

Ավելի վաղ Freedom-Jazz Girls Band խումբը, որը ազգային ընտրությունում երկրորդ տեղն էին գրավել, հրաժարվել էին ներկայացնել երկիրը «Եվրատեսիլում»։ Առաջարկել են մրցույթին մասնակցել ազգային ընտրությունում երրորդ տեղը զբաղեցրած երգչուհի Kazka –ին։ Նա հրաժարվել է։ Brunettes Shoot Blondes խումբը չորրորդ տեղում էր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ