Դեյներիս Թարգարիենը փորձել է գողանալ Երկաթե գահը


00:00 , 28 փետրվար, 2019

Բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարքը, որը հայտնի է «Գահերի խաղը» սերիալում Դեյներիս Թարգարիենի դերով, ասել է, որ փորձել է գողություն անել շոուի շուրջ աշխատանքի ընթացքում, հաղորդում է Metro-ն։

32-ամյա դերասանուհու խոսքով՝ նա ցանկացել է նկարահանման հրապարակից տանել Երկաթե գահը, սակայն հսկայական մետաղե գահը նրա ավտոմեքենայում չի տեղավորվել։

Image result for Эмилия Кларк

«Ես հրում էի այն, փորձում ավտոմեքենայիս մեջ տեղավորել, բայց դրա չափսերը հարմար չէին։ Ի՞նչ արած»,- ասել է դերասանուհին։