Հեղափոխությո՞ւն ենք ուզում անել, ուզում ենք փոխե՞լ մեր կյանքը, ուրեմն՝ քանդեք բոլոր քարե ավտոտնակներն ու տեղն այգիներ կառուցեք


16:19 , 27 փետրվար, 2019

Հեղափոխությո՞ւն ենք ուզում անել, ուզում ենք փոխե՞լ մեր կյանքը, ցանկանո՞ւմ ենք մեր գլխի միջից հանել աղքատությունն ու բեկել մեր հանրային մտածողությունը, խնդրե՛մ, հանրահաճո չի լինի, բայց մի՛ վախեցեք, որոշում կայացրեք ու մի քանի տարիների ընթացքում քանդեք Երևանի և Հայաստանի մնացած բոլոր քաղաքների քարե ավտոտնակներն ու դրանց տեղերում կառուցեք այգիներ, պարտեզներ, խաղահրապարակներ, կանաչապատեք երկիրը:

Իսկ ավտոմեքենաների համար կառուցեք ստորգետնյա հանրային կանգառներ, լուսավորեք քաղաքները, և թող մեքենաները կանգնեն դրսում, ինչպես զարգացած եվրոպական երկրներում: Այլ կերպ ասած՝ Երևանն ու մնացած բոլոր քաղաքները դարձրեք «քաղաք-այգիներ», տեսնեմ՝ չի՞ փոխվի մեր կյանքը...

ՀԳ. Մշտապես համոզված եմ եղել, որ քանի չենք ստեղծել մոտիվացնող միջավայր ու մթնոլորտ, քանի լավատեսորեն չենք տրամադրվել մեր ապագայի նկատմամբ ու քանի դեռ հավատ չունենք մեր սեփական ուժերի հանդեպ, մենք մեր երազած հայրենիքը չենք ունենալու...