Նապոլին ու Յուվենտուսը Իկարդիի գլխավոր հավակնորդներն են


12:20 , 27 փետրվար, 2019

Armsport.am-ը գրում է.

«Նապոլին» ու «Յուվենտուսը» մտադիր են պայմանագիր կնքել «Ինտերի» նախկին ավագ Մաուրո Իկարդիի հետ:

«Նապոլին» արգենտինացուն տարեկան 9 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել` ներառյալ հարկերը:

Բայց աղբյուրի փոխանցմամբ, «Ինտերը» մոտ է Իկարդիին «Յուվենտուսին» վաճառելուն: Թուրինցիները ֆուտբոլիստի համար պատրաստ են 110 մլն եվրո վճարել:

Իկարդիի գործող պայմանագիրն «Ինտերի» հետ ավարտվում է 2021 թվականին: 25-ամյա արգենտինացին զրկվել է ավագի թևկապից: Ընթացիկ մրցաշրջանում Իկարդին 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ինտերի» կազմում անցկացրած 28 խաղում: