«Ժամանակ». ՀՅԴ-ն որոշել է իր վրա վերցնել Սփյուռքի նախարարության գործառույթները


10:50 , 27 փետրվար, 2019

«Դաշնակցությունը, հայտնվելով ընդդիմության կարգավիճակում, որոշել է ցույց տալ, որ ինքը կարող է իր վրա վերցնել այն գործառույթները, որոնք նախկինում իրականացնում էր Սփյուռքի նախարարությունը:

Մասնավորապես ՀՅԴ-ն պատրաստվում է Բեյրութում կազմակերպել հայ լրագրողների համաժողով, որը նախկինում կազմակերպում էր Սփյուռքի նախարարությունը: Վերջերս այդ ծրագրի շրջանակում Բեյրութ են այցելել Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը և «Նոյյան տապան» լրատվական գործակալության խմբագիր Տիգրան Հարությունյանը»,-գրում է թերթը։