06:06 , 27 փետրվար, 2019Դերասան Ռիչարդ Գիրը նոր հարցազրույցում խոստովանել է, որ հեռուստասերիալների նկարահանման ժամանակացույցը BBC-ի MotherFatherSon շոուի արտադրության ժամանակ նրա համար շատ «կոշտ» էր:
69-ամյա դերասանի խոսքերով՝ նա այլևս հեռուստասերիալներում չի նկարահանվի: «Վեց ամիս նկարահանումներ, կարծես չորս հինդի ֆիլմ ես թողարկում մեկը մյուսի ետևից, բայց մարմնավորում ես նույն կերպարը: Չափից դուրս երկար է: Չեմ կարծում, որ նորից դրանով կզբաղվեմ»,- Գիրին մեջբերում է Daily Mail-ը:
Գիրը նաև նշել է, որ գործնականում հեռուստաալիքներ չի դիտում՝ բացառություն անելով նորությունների թողարկումների համար:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռիչարդ Գիրը երկրորդ անգամ հայր է դարձել: