Վիետնամցի միլիարդատերը 17 միլիոն դոլար արժողությամբ պալատ է կառուցել (Photo)


03:05 , 27 փետրվար, 2019

Վիետնամական Նինբին շրջանում կարելի է տեսնել 1700 քառակուսի մետր մակերեսով շքեղ պալատ։ Սա պատմական շինություն չէ, այլ տեղի 52-ամյա մեծահարուստ Դո Վան Տենի առանձնատունն է։ Թհան Թհանգ պալատն իր անվանումը ստացել է՝ ի պատիվ միլիարդատիրոջ որդիների։ Պալատը դեռևս գտնվում է կառուցման փուլում։ Այդ շքեղ առանձնատան վրա սեփականատերն արդեն մոտ 17 միլիոն դոլար է ծախսել։