5 լուրջ պատճառ՝ տնային կենդանի պահելու համար


02:08 , 27 փետրվար, 2019

Ինչպես մենք ենք հոգ տանում տնային կենդանիների մասին, այնպես էլ իրենք են հոգ տանում մեր մասին։ Օրինակ՝ կատուները և շները կարող են բարձրացնել մարդու իմունիտետը, իջեցնել ճնշումը և անգամ զգալ լուրջ հիվանդությունները, այդ պատճառով տնային կենդանին մեզ ոչ միայն կարող է երջանիկ դարձնել, այլ նաև առողջացնել։

Տնային կենդանիները նվազեցնում են սթրեսը և անհանգստությունը

Մի շարք վերականգնող կենտրոններում շներ և կատուներ կան։ Տնային կենդանիները նպաստում են օքսիտոցին հորմոնի արտադրությանը։ Այս հորմոնը նվազեցնում է կորտիզոլի մակարդակը, ինչը պատասխանատու է սթրեսի և տագնապի առաջացման համար։

Տնային կենդանին օգտակար է նաև երեխայի զարգացման համար։ Տնային կենդանիներ ունեցող երեխաները ավելի քիչ են ենթարկվում սթրեսի, շուտ են հարմարվում անծանոթ միջավայրներին և քիչ են ենթարկվում հոգեբանական խանգարումների։

Տնային կենդանիներն օգնում են հիվանդ մարդկանց

Որոշ դժվար բուժվող հիվանդությունների ժամանակ բժիշկներն իրենց հիվանդներին կարող են խորհուրդ տալ տնային կենդանի պահել։ Պարզվում է, որ կենդանիներն օգնում են մարդկանց պայքարել քաղցկեղի կամ հոգեբանական խանգարումների դեմ։

Կենդանիներն օգնում են նվազեցնել արյան ճնշման մակարդակը և կարգավորել սրտի աշխատանքը

Կարդիոլոգները նշում են, որ շները և կատուները շատ լավ միջոց են բարձր ճնշման և սրտի հիվանդությունների դեմ։ Շուն պահող մարդիկ հիմնականում չեն տառապում ճնշման խնդիրներով։ Իսկ կատուներին շոյելու գործընթացը 40%-ով նվազեցնում է սրտային հիվանդությունների հավանականությունը։

Տնային կենդանիները զգում են հիվանդությունները

Կենդանիները կարող են զգալ մարդու մարմնի ամենափոքր փոփոխությունները։ Շները և կատուները զգում են հիվանդությունները և փորձում են զգուշացնել իրենց տերերին։ Կենդանիները 88% հավանականությամբ կարող են զգալ կաթնագեղձերի քաղցկեղը և 99% հավանականությամբ՝ թոքերի քաղցկեղը։

Տնային կենդանիները իմաստավորում են կյանքը

Հատուկ կացարաններում աշխատող մասնագետները նշում են, որ կենդանիներն օգնում են հաղթահարել միայնությունը։ Դա հատկապես կարևոր է, երբ կյանքն անհետաքրքրանում է, կամ վրա է հասնում ծերությունը։ Տնային կենդանին առավոտյան արթնանալու առիթ է ստեղծում և ստիպում է հոգ տանել իր մասին։