Չավուշօղլուն Եվրոպային մեղադրել է երկերեսանիության մեջ


22:20 , 26 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Եգիպտոսում 9 երիտասարդի մահապատժին, որոնք մեղադրվում էին ռազմական հեղաշրջմանը մասնակցելու մեջ, Եգիպտոսում անցկացվող ԵՄ-Արաբական պետությունների լիգա գագաթնաժողովում հայտարարել է. «Երիտասարդներին մահապատժի ենթարկելու շրջանում Սիսիին (Եգիպտոսի նախագահին) աջակցելը երկերեսանիություն է: ԵՄ-ն պետք է հեռու մնա երկակի չափորոշիչներից»:

Նա նաև անդրադարձել է ռուսական S–400 զենիթահրթիռային համակարգերի գնմանը և հայտարարել, որ Թուրքիան երբեք իր խոսքից հետ չի կանգնի: