ՄՅՈւ-ն փաստի առաջ է. 10 ֆուտբոլիստ կարող է բաց թողնել Քրիսթալ Փելասի հետ խաղը


17:50 , 26 փետրվար, 2019

Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ խնդիրներ ունի Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ հանդիպումից առաջ: 

Goal.com-ը հաղորդում է, որ «կարմիր սատանաների» կազմից միանգամից 10 ֆուտբոլիստ վնասվածքների պատճառով կարող է բաց թողնել այդ հանդիպումը:

Պաշտպաններ Ֆիլ Ջոնսը, Մատեո Դարմիանը և Անտոնիո Վալենսիան վաղուց վնասվածքներ ունեն:

Կիսապաշտպան Նեմանյա Մատիչը և վինգեր Անտոնի Մարսիալը վերջերս են վնասվածք ստացել. Մարսիալը՝ «Պարի Սեն Ժերմենի» հետ խաղում, իսկ Մատիչը՝ «Լիվերպուլի» հետ խաղից առաջ կայացած մարզման ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ