Կիմ Չեն Ընը դուրս է եկել ծխելու և հայտնվել տեսանյութում


18:00 , 26 փետրվար, 2019

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին նկատել են Չինաստանի Նաննին քաղաքի երկաթուղային կայարանի հարթակում ծխելիս: Տեսանյութը հրապարակել է TBS News-ը:

Հոլովակում երևում է, թե ինչպես է նախագահը ձեռքերը գրպաններում սիգարետ ծխում: Բացի նրանից՝ այնտեղ են եղել նաև երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չոյ Սոն Հեն, գլխավոր շտաբի պետ Լի Յոն Հոն և Կիմ Չեն Ընի քույրը՝ Յո Չժոն:

Տեղեկացվում է, որ գնացքը հարավչինական քաղաքի կայարանում կանգնել է մոտ կես ժամ, այնուհետև շարժվել դեպի Վիետնամ:

Կիմ Չեն Ընը Վիետնամ է ժամանել փետրվարի 26-ին, հաղորդում է TASS-ը: Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման վայր նա ժամանել է զրահապատ գնացքով:

Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-28-ը Հանոյում: