Քիչ առաջ տեղեկացա, որ պատրաստվում են թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների ակցիզային հարկը


14:43 , 26 փետրվար, 2019

Քիչ առաջ տեղեկացա, որ պատրաստվում են թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների (բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը: Ցավալի է, բայց փաստ. հերթական որոշումն՝ առանց լայն լսումների և հետևանքների հաշվարկի:

Հերթական սպառողական հարկը, որը ոչ միայն ունենալու է սոցիալական վատ ազդեցություն, այլ նաև չի ապահովելու բյուջեի մուտքեր, վնասելու է տնտեսությանն ու նվազեցնելու է վաճառքները: