«Հանրապետության տարածքը գտնվելու է բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, սպասվում են տեղումներ, ջերմաստիճանի նվազում»․ Գ․ Սուրենյան


13:55 , 26 փետրվար, 2019

Փետրվարի 27-28-ին հանրապետության տարածքը գտնվելու է բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում առաջիկա 2 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, օդի ջերմաստիճանը փետրվարի 27-28-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։