«Հրապարակ». 2 մարդու գլխին ձերբակալման վտանգ է կախված


09:15 , 26 փետրվար, 2019

«Այս օրերին առնվազն 2 մարդու գլխին կախված է ձերբակալման վտանգը․ մեկը Արշալույս գյուղի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանն է, մյուսը՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Այս երկու անձինք որոշել են պայքարել և հրաժարական չտալ, և նրանց դեմ գործի են դրվել քրեական հին լծակները։

Երեկ մեզ ասացին, որ եթե ռեկտորը հրաժարական չտա, հինգշաբթի օրը հոգաբարձուների խորհրդի նիստով նրան կազատեն և քրգործն առաջ կտանեն։ Նույնը և՝ Արշալույսի գյուղապետի նկատմամբ․ եթե վաղը հրաժարական չտա, հնարավոր է ձերբակալվի և բանտում հայտնվի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: