Քիչ առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է ՊՎԾ 4 աշխատակցի, այդ թվում՝ Ադյան եղբայրներին


00:30 , 26 փետրվար, 2019

Analitik.am-ը գրում է․

Analitik.am-ի տեղեկություններով, ժամեր առաջ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Analitik.am-ը հրապարակում էր արել այն մասին, որ մեր տեղեկություններով, ՀՀ ԱԱԾ-ում  նյութեր են նախապատրաստվում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի և ծառայության երկու վարչությունների պետերի մասով քրեական գործ հարուցելու համար: