Գիտնականները հայտնաբերել են այն գեները, որոնք կառավարում են քունը


03:13 , 26 փետրվար, 2019

Գիտնականները մինչև հիմա չեն կարողանում հասկանալ, թե ինչու ենք քնում և երազ տենսնում, սակայն նրանք աստիճանաբար ավելի են մոտենում այս առեղծվածի բացահայտմանը։

2018 թվականի օգոստոսին ճապոնացի հետազոտողները բացահայտել են, որ արագ քնի վրա մեծ ազդեցություն ունեն 2 գեներ, որոնց և բնորոշ է երազ տեսնելու երևույթը։

CRISPR համակարգի միջոցով գիտնականները մկների մոտ «անջատել» են այդ գեները (Chrm 1 և Chrm 3), որպեսզի հետևեն այդ կենդանիներին, որոնք արդյունքում կորցրել են քնելու հատկությունը։

Հայտնի չէ, թե ինչպես կարող է ազդել այս հայտնագործությունը մարդկանց վրա։ Սակայն քնի վրա գեների ազդեցությունը լավ ուսումնասիրելով կարող ենք նոր միջոցներ գտնել՝ քնի հետ կապված մի շարք խանգարումներ բուժելու համար։