Չինաստանը տիեզերքում էլեկտրակայան կկառուցի


20:20 , 25 փետրվար, 2019

Մինչև 2030-ը Չինաստանը ծրագրում է տիեզերական էլեկտրակայան կառուցել։ Այն արևի ճառագայթները էլեկտրականության կվերածի և այն Երկիր կփոխանցի, գրում է Daily Mail-ը։

Չինաստանի ազգային տիեզերական վարչությունն ակնկալում է այդ կերպ էներգիայի գործնականում չսպառվող աղբյուր ունենալ։ Նշվում է, որ տեխնոլոգիան կսկսեն փորձարկել 2021-ին։

Հայտնի չէ, թե որքան կարժենա մշակումը։ Ապագա տիեզերակայանի համար փորձնական բազա են կառուցել Չունցին քաղաքում։