Նա 4 պինդ խաշած ձու է դնում հենց ֆարշով բարձի վրա. արդյո՞ւնքը՝ կարկանդակների կարկանդակ


18:45 , 25 փետրվար, 2019

Մսով կարկանդակի հրաշալի բաղադրատոմս

Բաղադրիչները՝

Պատրաստումը՝

Նախօրոք պատրաստիր ֆարշը և ձվերը: Պինդ խաշիր 4 ձուն:

Ֆարշին ավելացրու 1 հում ձուն, աղ և պղպե: Լվա, կտրտիր և ֆարշին ավելացրու մաղադանոսը, սխտորը: Լավ խառնիր:

Բարակ շերտերով կտրտիր մոցարելլան: Պետք կլինի այդպիսի մոտ 9 կտոր:

Սննդային մագաղաթի վրա դիր շերտավոր խմորի շերտ, վրան դիր ֆարշի կեսը:

Հարթեցրած ֆարշի վրա դիր պանրի 5 շերտ, հետո՝ 4 խաշած ձվերը: Ձվերի վրա դիր պանրի մնացած շերտերը:

Մնացած ֆարշով ծածկիր ձվերով միջուկը:

Խմորի երկու ազատ մասերում 6 անկյունագծային կտրվածք արա: Ձևավորիր կարկանդակը՝ խմորին հյուսի ձև տալով:

Հարիր հում ձուն և լավ քսիր կարկանդակի վրա:

Պատրաստված կարկանդակը դիր մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը, սպասիր կես ժամ, մինչև լրիվ պատրաստ լինի:

Այսպիսի տեսք կունենա կտրված կարկանդակը։