ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել ՌԴ-ի հետ Աֆղանստանի հարցում. ՌԴ ԱԳՆ


15:10 , 25 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ Աֆղանստանում կարգավորման հարցում, կողմերը քննարկում են` ինչպիսին պետք  է լինի այդ համագործակցությունը: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի` Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը. հայտնում է РИА Новости-ն:

«Աֆղանցիներին պետք է շանս տալ վերջապես իրենց մոտ խաղաղություն հաստատել և ինքնուրույն զբաղվել իրենց ապագա ճակատագրի որոշմամբ: Այդ գիտակցումը ամերիկյան ներկայացուցիչների մոտ կա, կա մեզ հետ համագործակցելու պատրաստակամություն»,-ասել է նա Россия 24-ի եթերում: