Հայազգի Սերգեյ Վարդևարյանի ֆանտաստիկ ելույթը Բուլղարիայի «Ձայնում»


14:35 , 25 փետրվար, 2019

Ազգությամբ հայ երաժիշտ Սերգեյ Վարդևարյանը երեկ ցնցող ելույթ է ունեցել Բուլղարիայի «Ձայնում»՝ ստիպելով բոլոր մարզիչներին հենց առաջին վայրկյաններից շրջվել։ Հանդիսատեսն ու մարզիչները ելույթի ամբողջ ընթացքում ոտքի կանգնած ոչ միայն ծափահարել են Սերգեյին փայլուն ելույթի համար, այլև նրա հետ միասին երգել ու պարել։ Սերգեյը կատարում էր Audioslave ռոք խմբի «Show me how to live» հիթը։