«Մայր Աթոռն Աննա Հակոբյանի հիմնադրամին 43 միլիոն դրամ է փոխանցում այն ամսաթվով, որի նախորդ օրը կաթողիկոսը հարձակման է ենթարկված լինում խաժամուժի կողմից». Նարեկ Սամսոնյան


12:45 , 25 փետրվար, 2019

Մայր Աթոռն Աննա Հակոբյանի հիմնադրամին 43 միլիոն դրամ է փոխանցում այն ամսաթվով, որի նախորդ օրը կաթողիկոսը հարձակման է ենթարկված լինում խաժամուժի կողմից, իսկ պետությունը պաշտպանած չի լինում նրան: Մեկ այլ ընկերություն (անունը հատուկ չեմ նշում) նորից մեծ գումար է փոխանցում տիկին Հակոբյանի հիմնադրամին այն օրը, որի նախորդ օրը ՊԵԿ-ի կողմից տուգանվում է:

Շատ հետաքրքիր համընկնումներով «նվիրատվություններ» են, որոնք կհետաքննենք, ու կարծում եմ՝ շատ հետաքրքիր իրողություններ ի հայտ կգան արդյունքում: 

Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչեր են պարզվելու ապագա իշխանափոխությունից հետո, ու աչքիս Աննա Հակոբյանն էլ է պետական ռեկետի հոդվածով անցնելու: