Զուրաբիշվիլին կայցելի Բաքու


11:40 , 25 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փետրվարի 27-ին պաշտոնական այց կկատարի Բաքու. հայտնում է Report-ը:

Երկօրյա այցի ընթացքում նա կհանդիպի Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ և կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Նշենք, որ դա Զուրաբիշվիլիի առաջին տարածաշրջանային այցն է ընտրվելուց հետո: